Էրդողանը ԵԱՀԿ ՄԽ-ին հրավիրել է Լեռնային Ղարաբաղ

918

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հրավիրել է այցելել Լեռնային Ղարաբաղ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սեփական աչքերով տեսնի «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքները»»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Շուշիի հռչակագրով Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում նոր փուլ է սկսվել:

«Կարճ ժամանակում Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությունը բացելուց մինչև Զանգեզուրի միջանցքի ժամ առաջ գործարկելը մեր օրագարգում եղած բոլոր հարցերը վճռականորեն և արագ կյանքի ենք կոչելու: Առաջիկա ամիսներին մեր երկրում անցկացվելիք Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում նախատեսում ենք այս հարցերի վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել»,-ասել է Էրդողանը: