Իրանում ՄիԳ-29 կործանիչ է վթարվել

879

Իրանի հյուսիս-արևելյան Արդաբիլ նահանգի (Ատրպատական) Սավալան լեռանը բախվելու հետևանքով իրանական բանակի ՄիԳ-29 ուսումնական կործանիչ է վթարվել:

Հայտնի է, որ կործանիչը վերանորոգումից հետո փորձնական թռիչք էր կատարում:

Ինքնաթիռի օդաչուի և նրա օգնականի ճակատագիրն առայժմ անհայտ է: Դեպքի առնչությամբ իրանական լրատվամիջոցներն իրարամերժ տեղեկություններ են հրապարակում: