Ռուսաստանն ու Սիրիան ավարտում են առևտրատնտեսական փոխգործակցության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
«Մենք միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման վերջին փուլում ենք, որը երկար ժամանակ կկարգավորի մեր բոլոր առևտրատնտեսական փոխգործակցությունը»,-ասել է Բորիսովը՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը հետագայում ևս Սիրիային ռազմական և հումանիտար օգնություն կտրամադրի: