Մեկնարկել է Վրաստանի նախագահի պաշտոնական այցն Ուկրաինա

145

Մեկնարկում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ուկրաինա: Սա երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է:

Զուրաբիշվիլիի այցի շրջանակում նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները: Նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի, Ուկրաինայի ազգային ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի հետ: Հանդիպումները կանցկացվեն երկկողմ և ընդլայնված ձևաչափով: