Իրանում ՌԴ դեսպան. Մոսկվան դեմ է Կովկասի հարցերին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը

188

Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճագարյանը IRNA-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել է, որ Մոսկվան դեմ է Կովկասի հարցերին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը:

«Վստահ ենք, որ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը ի վիճակի են լուծել Հարավային Կովկասի խնդիրները: Եթե Վրաստանը ևս ցանկանա մասնակցել այդ գործընթացին, Մոսկվան կողջունիդա»,-նշել է դեսպանը: