Բայդենի օգնականը Իսրայելի շտաբի պետի հետ քննարկել է սպառնալիքները Մերձավոր Արևելքում

523

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալլիվանը հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավիի հետ:

ԱՄՆ վարչակազմի ղեկավարի օգնականը վստահեցրել է, որ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է սատարել Իսրայելի անվտանգությանը և հավատարիմ է երկու երկրների պաշտպանության հետագա ամրապնդմանը: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում անվտագությանն և կայունությանն ուղղված մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի գործողությունները:

Սալլիվանը հաստատել է ԱՄՆ նախագահի՝ Իրանի կողմից միջուկային զենք ստանալու գործընթացին խոչընդոտելու մտադրությունը: Երկու երկրների ներկայացուցիչները կարևորել են տարածաշրջանի առջև ծառացած ռազմավարական խնդիրների վերաբերյալ երկկողմ խորհրդակցությունների ընդլայնումը: