Ադրբեջանում կաշառակերության մասին գրող լրագրողին նոր մեղադրանք է առաջադրվել

1434

Ադրբեջանական «Xeberman» և «Press.az» լրատվական կայքերի խմբագիր Փոլադ Ասլանովին նոր մեղադրանք է առաջադրվել։
Ասլանովը կալանավորվել էր այս տարվա հունիսի ամսին, նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։

Իսկ այսօր նրան նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի նա մեկ այլ լրագրողին սպառնացել  է սպանությամբ։

Նշենք, որ Փոլադ Ասլանովի հանդեպ քրեական հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ նա հանդես է եկել Ադրբեջանի ուժային կառույցներում կաշառակերության մասին հրապարակումներով։

Միջազգային մի շարք կազմակերպություններ դատապարտել են Փոլադ Ասլանովի հանդեպ հետապնդումները և նրան առաջադրված մեղադրանքները համարել անհիմն։