Իրանցի փորձագետ․ Հաջորդ կառավարությունը պետք է հետամուտ լինի Ջուլֆայի երկաթուղու գործարկմանը

524

Տնտեսական և տրանսպորտային հարցերով փորձագետ Ալի Զիային Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցին, նշել է, որ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում հաղորդակցական ուղիների ապաշրջափակման մասը, շատ վերլուծաբանների կարծիքով, ավել շուտ վերաբերում է Թուրքիայի համար դեպի Կասպից ծով միջանցք բացելուն։

Զիային ընդգծել է, որ միաժամանակ այն կարող է Իրանի համար հնարավորություն դառնալ Խորհրդային միության ժամանակներում գործած Ջոլֆայի (Ջուլֆա) երկաթուղին վերականգնելու համար։

Անդրադառանլով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի Հայաստան և Ադրբեջան այցերին, Զիային համոզմունք է հայտնել, որ երկաթուղու վերագործարկման հարցով բանակցությունները պետք է ավելի բարձր մակարդակով տարվեն։

Ըստ փորձագետի՝ Ջոլֆայի երկաթուղու վերագործարկման դեպքում Իրանի տարածքը կարող է փոխարինել Սուզեի ջրանցքով երթուղուն և Ասիայից բեռները Իրանով շատ ավելի արագ կարող են տեղափոխվել Կովկաս, Ռուսաստան և այնտեղից էլ Եվրոպա։

Զիային նաև կարծիք է հայտնել, որ Ջոլֆայի երկաթուղու գործարկման դեպքում զգալիորեն կլրացվի այն կարիքը, որն Իրանն ունի Հյուսիս-Հարավ միջանցքի մաս կազմող Ռաշտ-Աստարա երկաթուղու նկատմամբ։