Իրանը հերքում է արտասահմանյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, որ նոյեմբերին ցույցերի ժամանակ Իրանում շուրջ 1․500 ցուցարար է զոհվել։ Օրեր առաջ նման տեղեկություն էր հրապարակել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը՝ պնդելով, որ հակակառավարական ցույցերն ամեն գնով ճնշելու հրաման է տվել երկրի գերագույն հոգևոր առաջնորդը՝ այաթոլա Ալի Խամենեն։

Դեկտեմբերի 25-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբեյը հերքել է այդ լուրը՝ արտասահմանյան լրատվամիջոցներին մեղադրելով Իրանի մասին սուտ լուրեր տարածելու մեջ։

ՆՆշենք, որ դեկտեմբերի 17-ին միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպությունը հայտարարել էր Իրանում 304 ցուցարարի մահվան մասին։ «Դա ապացուցում է․, որ անվտանգության ուժերը հրազենային զենք են օգտագործում՝ սպանելու մտադրությամբ», — եզրակացրել էր կազմակերպությունը։

Թեհրանը այս հայտարարությունը ևս հերքել էր՝ այն սադրանք որակելով։ Բայց մինչև օրս երկրի իշխանությունները չեն ներկայացրել ցույցերի ժամանակ զոհվածների թվի սեփական հաշվարկների արդյունքները։

Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել էին նոյեմբերի 15-ին, եբ իշխանությունները հայտարարեցին բենզինի գնի բարձրացման մասին։ Նոյեմբերի 17-ից Իրանում սկսեցին ինտերնետի արգելափակումները։ ԻՍԿ Ամն-ը կոչ արեց Twitter, Facebook և Instagram սոցիալական հարթակներին՝ արգելափակել Իրանի առաջնորդների անձնական պրոֆիլները։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here