Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

323

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերությունն ամրապնդելու մասին:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների լուծումների շրջանակում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերությունն ամրապնդելուն»,-Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը: