Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկը մյուսին հաջորդած պայթյունների հետևանքով առնվազն 16 մարդ է վիրավորվել։ Այս մասին դեկտեմբերի 25-ին տեղեկացրել է Al Sumaria հեռուստաընկերությունը։
Բաղդադի արևելյան Մադինաթ Սադր շրջանում գտնվող հիվանդանոցի մոտակայքում անհայտ անձինք պայթեցրել են պայթուցիկ նյութերով բեռնված երկու մոտոցիկլետ։ Պայթյունների հետևանքով 7 մարդ տուժել է, նրանցից 3-ը ծանր վճակում տեղափոխվել են հիվանդանով։
Եվս երկու նմանատիպ ահաբեկչական ակտ է գրանցվել Բաղդադի Էլ-Ամին և Էլ-Մաալեֆ շրջաններում։ Պայթյունների հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Իսկ մայրաքաղաքի հյուսիսային Էշ-Շաաբ շրջանում՝ շուկայի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից տուժել է 4 քաղաքացի։
Որևէ ահաբեկչական կազմակերպություն դեռևս չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։ Միջադեպերի առթիվ հետաքննություն է սկսվել։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին նաև Բաղդադի Անբար շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկու զինվորականի մահվան մասին։