Հունիսի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Քաշաթաղի (Լաչին) շրջանում «ԿամԱԶ» մակնիշի ռազմական բեռնատարի վթարման հետևանքով մահացել են Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Զեյնալլը Ջոշքուն Չինգիզ օղլուն և շարքային Ռահիմլի Օրխան Էլխան օղլուն։