Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ քննարկել է տեղահանված անձանց ԼՂ վերադարձնելու հարցը

384

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց՝ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: