Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուի մասնակցությամբ երկրի հարավում գտնվող Աքշելոն քաղաքում տեղի ունեցած «Լիկուդ» կուսակցության հանրահավաքի ընթացքում Գազայի կողմից հրթիռի արձակման տագնապի ազդանշաններ են հնչել։
Վարչապետը ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Նրան հեռացրել են բեմից և տեղափոխել անվտանգ տեղ։
Ավելի ուշ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության իսրայելական համակարգը դեկտեմբեր 25-ի որսացել է Գազայի հատվածից արձակված հրթիռ։