Շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվի Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից. Բեգլարյան

397

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Արցախի իշխանությունները լրացուցիչ աշխատանքներ են տանում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու և վերահսկողությունը ուժեղացնելու առումով:

«Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս: Նշեմ, որ այս մասով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից շուտով, մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը այլևս չի օգտվելու: Այս մասով էլ լրացուցիչ աշխատանքներ տանում ենք, նաև աշխատանքներ են տարվում այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, նաև գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում և այլն»,- նշել է Բեգլարյանը: