ԱՄՆ-ը հանձնառու է իր մասնակցությունն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱՄՆ դեսպան

383

ՀՀ ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Լին Թրեյսին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և հայ ժողովրդին շնորհավորեց խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որոնք հիմնականում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովմամբ։

Դեսպանն անդրադարձավ նախագահ Բայդենի ուղերձի այն մասին, որ մեր երկկողմ գործընկերությունը հիմնվում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։