Իրանցիները պատվաստվելու համար Հայաստան են այցելում. Իրանական մամուլի արձագանքը

217

Այս օրերին իրանական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը պատվաստվելու համար իրանցիների Հայաստան այցերն են:

Պաշտոնական մակարդակով ընդգծվում է, որ պատվաստվելու համար Հայաստան գնալու և ծախս տեսնելու կարիք չկա: Բացատրում են, որ Հայաստանում մարդիկ չեն ցանկանում պատվաստվել, դրա համար էլ արտասահմանցիներին են պատվաստում:

Մյուս կողմից՝ հարցը կառավարությանը քննադատելու առիթ է դարձել. մեղադրանքներ են հնչում, որ Իրանում պատվաստման գործընթացը պատշաճ մակարդակով չի իրականացվում, դրա համար էլ մարդիկ ստիպված այլ երկրներ են գնում: Կառավարության պատճառաբանությանը հակադարաձում են, որ եթե Հայաստանում պատվաստանյութի ավելցուկ կա, ապա կարող են այն գնել: Հատկապես շեշտադրվում է, որ սեփական պատվաստանյութն ունեցող Իրանի համար ամոթալի է, որ իր քաղաքացիները այլ երկրում են պատվաստվում:

Ծաղրանկարում աջ կողմի ձեռքի վրա գրված է «Իրանի մաքսային ծառայություն» (իրանցիները երկրից դուրս գալու համար տուրք են վճարում), ձախին՝ «Հայաստան»:

Իրանագետ Ժաննա Վարդանյան