Էրբիլի օդանավակայանը հարձակման է ենթարկվել

780

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը հուլիսի 7-ի գիշերը հրթիռային հարձակման է ենթարկվել: Օդանավակայանի օդային տարածքն ամբողջությամբ փակվել է, լուսավորությունն անջատվել, իսկ ուղևորները տարհանվել:

Հաղորդվում է նաև, որ միացել են Էրբիլում ԱՄՆ դեսպանության օդային տագնապի ազդանշանները:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ օդանավակայանը հարձակման է ենթարկվել ռումբով պատված անօդաչու թռչող սարքի միջոցով: Տուժածներ չկան, այրվել է միայն խոտածածկ տարածք:

Օդանավակայանի տնօրենի խոսքով, այժմ վերականգնվել է օդանավակայանի բնականոն աշխատանքը, թռիչքները շարունակվում են:

Հարձակման փաստը հաստատել է նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտտոն: