Իսրայելի նոր նախագահը ստանձնեց պարտականությունները

768

Հուլիսի 7-ին Քնեսեթում կայացել է Իսրայելի 11-րդ նախագահ Իցխակ Հերցոգի երդմնակալությունը: Նա փոխարինել է Ռեուվեն Ռիվլինին:

Իցխակ ՀերցոգիԻսրայելի վեցերորդ նախագահ Խայիմ Հերցոգի որդին է և Իսրայելի առաջին գլխավոր ռաբբիի թոռը:

Ելույթի ընթացքում Հերցոգը շեշտել է երկրի պարտավորությունները փոքրամասնությունների նկատմամբ՝ կառավարությանը կոչ անելով արաբական համայնքներում պայքարել հանցագործությունների դեմ: Նա նաև խոստացել է միջազգային հանրության առջև վճռականորեն պաշտպանել Իսրայելի զինվորական գրագրությունը: