Լիբանանում կործանված ինքնաթիռի օդաչուն հայ էր

786

«Արեւելք» լրատվական կայքի  Բեյրութի  աղբյուրը հաղորդում է, որ Լիբանանի Ղոսթա շրջանում օդանավի վթարի հետևաքնով զոհված օդաչուն հայազգի Ջորջ Շիրիքջյանն է։

Վթարի ենթարկված օդանավը նախատեսված էր Լիբանանի  տարածքով մեկ շրջագայելու համար։ Շիրիքջյանից բացի զոհվել է ևս երկու հոգի՝  Ժոել Մուսան և Ժադ Մուսա (հավանաբար քույր և եղբայր)։