Պենտագոնի ղեկավարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգության խնդիրները

853

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը այն բանից հետո, երբ ամերիկյան զորախումբը դուրս գա Աֆղանստանից:

«Օսթինը և Աքարը մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ, համաձայնվել են հետագայում նույնպես փոխգործակցել Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի շուրջ պայմանավորվածությունների վերաբերյալ»,-նշել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել էր Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտի մասին: Քաբուլի օդանավակայանում անվտանգություն ապահովելու ցանկություն է հայտնել Թուրքիան: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկը հակասում է ԱՄՆ-ի և Թալիբանի կողմից ստորագրված (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) Աֆղանստանից օտարերկրյա զորքերը դուրս բերելու մասին համաձայնագրին: