Թբիլիսում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը

95

Թբիլիսիում ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ հուլիսի 11-ին տանը մահացած են հայտնաբերել հուլիսի 5-ին Վրաստանում ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից դաժանորեն ծեծված «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավային: Ցուցարարները Վրաստանի կառավարությանը հրաժարական ներկայացնելու համար մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 12.00-ը, ժամանակ են տվել:

Ցույցի մասնակիցները խորհրդանշական երթ են իրականացնում Կառավարության մոտ, լուռ ակցիաներ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի դիմաց: Նախօրեին ակցիայի մասնակիցները նույնիսկ փորձել են մտնել գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավարության հետ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:

Նշենք, որ հուլիսի 5-ի ակցիայի և անկարգությունների շրջանակներում ձերբակալվել է 20 հոգի։