Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը

851

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ում իրանցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց բաց թողնել ամերիկացի բանտարկյալներին:

«Մենք պատրաստ ենք ամերիկացի բանտարկյալներին բաց թողնել իրանցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Մենք դիտարկում ենք իրանցի բոլոր բանտարկյալներին, որոնք աշխարհի ինչ-որ երկրում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել են»,-ասել է Ռաբիին:

Նշենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ Թեհրանը բանակցությունն է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ պահվող իր քաղաքացիների հարցի վերաբերյալ: Նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով են ընթանում բանակցությունները: