ՊԲ-ն հերքում է. Ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

398

Արցախի հանրապետության Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պատասխանելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների»,- ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունում։