Վրաստանում 4 հեռուստաալիք դադարեցրել է եթերը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը

123

Վրացական «Մթավարի արխի», «Պիրվելի», «Ֆորմուլա» և «Կավկասիյա» հեռուսատալիքները հուլիսի 14-ին մեկ օրով դադարեցրել են հեռարձակումը՝ պահանջելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ կապված օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան հետ:

«Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հրաժարական տա: Բոլոր բռնարարները պետք է պատժվեն: Ի նշան բողոքի՝ 4 հեռուստաալիք՝ «Մթավարի արխի», «Պիրվելի», «Ֆորմուլա» և «Կավկասիյա» 24 ժամով դադարեցնում են հեռարձակումը»,-ասված է «Մթավարի արխի»-ի տարածած հայտարարության մեջ:

Վաղ առավոտից այս հեռուստաընկերությունների էկրաններին սևով գրվում են 53 լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների անուն-ազգանունները, որոնք տուժել էին հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի հակառակորդների գործողություններից:

Հիշենցնենք, որ հուլիսի 11-ին տանը մահացած են հայտնաբերել հուլիսի 5-ին Վրաստանում ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից դաժանորեն ծեծված «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավային: