Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան

128

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաջորդ շաբաթ կժամանի Վրաստան:

Կոբախիձեի խոսքով, Շառլ Միշելին տեղեկություն կտրամադրվի Վրաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացների, այդ թվում` հուլիսի 5-6-ի իրադարձությունների վերաբերյալ:

«Այցը պլանավորված է, և որքանով ես գիտեմ, նա պատրաստվում է ժամանել հուլիսի 18-ին կամ 19-ին»,-ասել է կուսակցության նախագահը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի հարձակումներն էին լրագրողների վրա, սպառնալիքները, գույքի նպատակաուղղված վնասումը, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելը: Ծայրահեղականների գործողությունների արդյունքում հուլիսի 11-ին իր տանը մահացած էին գտել «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավային: