Ուկրաինան ստացել է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների 1-ին խմբաքանակը

389

Ուկրաինայի ռազմածովային ուժերը Թուրքիայից ստացել են Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը:

«Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն արդեն մատակարարվել է: Իրականացնում ենք համալիրների ընդունման վերջնական թեստերը տեղակայման վայրերում: Մենք կստանանք Սև և Ազովի ծովերի ափերի և ջրերի արդյունավետ դիտում և ծածկում, բարձր ճշգրտության զենքով հակառակորդի մակերեսային և ցամաքային թիրախներին խոցելու հնարավորություն»,-ասված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինան Թուրքիայից գնել էր հարվածային ԱԹՍ-ներ՝ «Ռուսաստանին զսպելու և իր տարածքները պաշտպանելու համար»: