Թուրքիայի սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել Wikipedia-ի արգելափակումը երկրում

1596

Թուրքիայի սահմանադրական դատարանը անօրինական է համարել «Wikipedia»-ի արգելափակումը Թուրքիայի տարածքում։ Սահմանադրական դատարանի 10 դատավորից 6-ը 6-ը դեմ են արտահայտվել Wikipedia-ի արգելափակումը։ Կայացված որոշումն ողջունել Wikimedia Foundation հիմնադրամը։ Վերջինիս հիմնադիր Ջիմի ՈՒելսը Twitter-ում գրառում է կատարել՝ նշելով.

«Բարի վերադարձ, Թուրքիա»։

Թուրքիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել սահմանադրական դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում Wikipedia-ն արգելափակվել էր 2017թ.-ի ապրիլին։ Թուրքիայի կառավարությունը եկել էր այն եզրահանգմանը, որ Wikipedia-ն սպառնում է «երկրի ազգային անվտանգությանը»։