Էրդողանի հրամանով Թուրքիայում կստեղծվի ցեղասպանության ինստիտուտ

203

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ: Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո:

Այս մասին Էրդողանի համապատասխան հրամանագիրը հրատարակվել Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում: