Բելգիայի խորհրդարանը ցեղասպանություն ճանաչեց 2014թ. եզդիների կոտորածը

85

Բելգիայի խորհրդարանը 2014թ. Սինջարում ԻԼԻՊ-ի կողմից եզդիների կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն:  

Բանաձևն օրակարգ էին բերել ընդդիմության երկու պատգամավոր: Այն աջակցել են իշխող կուսակցությունը և քաղաքական այլ գործիչներ:

Միաձայն ընդունված բանաձևում նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է 2014 թվականից Իրաքում և Սիրիայում եզդիների դեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը: