Սաուդյան Արաբիան և Իրանը կշարունակեն բանակցությունները

259
SONY DSC

Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան և Իրանը շարունակելու են երկկողմ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ բանակցությունները Իրաքի իշխանությունների աջակցությամբ:

«Իրաքը ձգտում է դրական դեր խաղալ տարածաշրջանում և աշխատում է երկու հարևանների տեսակետները մոտեցնելու ուղղությամբ: Ի նկատի ունեմ ոչ միայն Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները, այլև այլ երկրների…Ինչ վերաբերում է սաուդաիրանական բանակցություններին, ապա դրանք կշարունակվեն երկու կողմերին օգւտւ բերելու համար»,-Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Իրաքի վարչապետը:

Հիշեցնենք, որ մայիսին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին տեղեկացրել էր, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Բաղդադում բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: Ավելի ուշ, թագավորության և իսլամական հանրապետության ղեկավարությունը հույս հայտնեցին, որ հետագայուն կհասնեն փոխըմբռնման:

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները լարվել էին 2015թ.՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի գործողություններից հետո: