Հունիսի 22-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է մեկնել 14 004 իրանցի

176

Իրանի մաքսային ծառայության խոսնակը հայտարարել է, որ հունիսի 22-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է մեկնել 14 004 իրանցի, որից 10 093-ը՝ ցամաքային ճանապարհով: Այդ ժամանակահատվածում Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից իրականացվել է 35 թռիչք՝ Հայաստան տեղափոխելով 3911 ուղևոր:

Իրանական օրացույցով թիր ամսվա սկզբից (հունիսի 22) մինչև հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով մեկնողների թիվը գնալով աճել է. հունիսի վերջի 100 ուղևորի փոխարեն հուլիսի 5-ի դրությամբ մեկնել է շուրջ 300, հուլիսի 6-ին՝ 455, հուլիսի 7-ին՝ 813, հուլիսի 8-ին 2219, հուլիսի 9-ին՝ 2212 իրանցի: Հուլիսի 10-ից ուղևորահոսքը սկսել է զգալիորեն նվազել՝ հասնելով 396-ի: Հուլիսի 15-ին Հայաստան է մեկնել 170 իրանցի:

Ըստ խոսնակի՝ հուլիսի 13-ից սկսել է աճել Իրան վերադարձողների թվաքանակը. այդ օրը ցամաքային ճանապարհով երկիր է վերադարձել 981 իրանցի,հուլիսի 14-ին՝ 2100, հուլիսի 15-ին՝ 547, հուլիսի 16-ին՝ 515