Իսրայելում ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին սպառնում է քրեական պատասխանատվություն

108

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթի որոշմամբ՝ քրեական պատասխանատվության կենթարկեն և դատական հետապնդում կսկսեն կորոնավիրուսով հիվանդ այն մարդկանց նկատմամբ, ովքեր գիտակցաբար կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը:

«Վարչապետ Նաֆթալի Բեննեթը խորհրդակցություն է անցկացրել առողջապահության, ներքին անվտանգության հարցերով նախարարների, ոստիկանության գլխավոր տեսուչի, կառավարության իրավաբանական վարչության աշխատակիցների և այլ մասնագետների հետ՝ կապված կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ վերահսկողությունն ուժեղացնելու միջոցների հետ: Վարչապետը հանձնարարել է քրեական պատասխանության ենթարկել և դատական հետապնդում սկսել այն անձանց նկատմամբ, որոնք, վարակված լինելով կորոնավիրուսով, գիտակցաբար խախտում են ինքնամեկուսացման պայմանները և վտանգում հանրային առողջությունը»,-նշված է Իսրայելի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: