Իրանը և Պարսից ծոց-Սև ծով միջանցքը. ԻԻՀ նախագահի աշխատակազմի փորձագետի հոդվածը

734

Իրանի կառավարական IRNA լրատվական գործակալությունն իր կայքում է տեղադրել ԻԻՀ նախագահի աշխատակազմի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վալի Քալեջիի՝ Jamestown-ում հրապարակված «Իրանը և Պարսից ծոց-Սև ծով միջանցքը» հոդվածը: Քալեջին իր աշխատանքում ընդգծել է, որ Իրանն աջակցում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքին հետևյալ դրդապատճառներից ելնելով՝

-Թեհրանը ցանկանում է ավելացնել հարևան երկրների հետ իր հաղորդակցական ուղիները

-Իրանը ցանկանում է համատեղել տարանցման ոլորտի տարբեր նախագծերը

-Թեհրանը ցանկանում է զարգացնել իր տարածքով անցնող միջանցքները, հատկապես՝ Պարսից ծոց-Սև ծովը և Հյուսիս-Հարավը ԵԱՏՄ հետ համագործակցությամբ պայմանավորված

-Իրանը ցանկանում է Եվրոպային հասանելիություն ունենալու հարցում նվազեցնել Թուրքիայից կախվածությունը

-Իրանը ցանկանում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքը ստեղծել Ղարաբաղյան 2-րդ պատերազմի զարգացումներով պայմանավորված. եթե բացվեն խորհրդային ժամակներում գործած հաղորդակցական ուղիները, Իրանը կկարողանա երկաթուղային կապ ապահովել Հայաստանի ու Վրաստանի հետ: