Ուկրաինայի նախագահը Վրաստանում է

118

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վրաստան: Օդանավակայանում վերջինիս դիմավորել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

Զելենսկին ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում: Համաժողովի հիմնական թեման Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի միջև «ասոցացված եռյակի» շրջանակներում համաձայնագիրն է:

Երեք երկրների նախագահները կմասնակցեն նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ համատեղ հանդիպմանը: