Բայդենը Հորդանանի թագավորի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

137

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում մերձավորարևելյան տարածաշրջանին առչնվող:

«Ղեկավարները քննարկել են COVID-19-ի հետ կապված մարտահրավերներն իրենց երկրներում և ամբողջ աշխարհում, Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունները»,-նշված է Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Բայդենն իր աջակցությունն է հայտնել Հորդանանի ղեկավարի՝ Իսրայելի նոր կառավարության հետ հարաբերություններ հաստատելու ջանքերին: Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ռազմական համագործակցության և Հորդանանի ՌՕՈՒ-ի արդիականացման հեռանկարները:

ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է ամրապնդել երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում `տնտեսական ոլորտում: