Դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Բաքվում ոստիկանները առևանգել են արդրբեջանցի բլոգեր ու նախկին «քաղբանտարկյալ» Մեհման Հուսեյնովին ու տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ադրբեջանական «Turan»-ի՝ առևանգումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հուսեյնովը Բաքվի կենտրոնական փողոցներից մեկում միայնակ բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով ազատել ձերբակալված ռեփեր Paster-ին:(Փարվիզ Գուլուզադե): Նշվում է, որ միայն դեկտեմբերի 28-ի լուսադեմին է պարզվել, որ ոստիկանները մեքենայի մեջ ծեծել են բլոգերին, ապա բաց թողել Բաքվի արվարձաններում բնակավայրից դուրս:
Հուսեյնովը դիմել է դիմել է բժիշկներին՝ ֆիքսելու համար բռնության հետքերը: Նշվում է, որ զննության ժամանակ նրա մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք կապտուկներ ու քերծվածքներ:
Աղբյուրը նշում է, որ ոստիկանության գործողությունները բացատրվում են նրանով, որ Հուսեյնովը վերջին օրերին սկսել է կրկին քննադատել իշխանությունների սոցցանցերում: Բլոգերը մասնավորապես քննադատում է վերջերս Ադրբեջանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ժամանակ գրանցված կեղծիքները, ինչպես նաև պահանջում է ազատ արձակել 30 օրով կալանավորված ռեփեր Paster-ին, ով նույնպես Ադրբեջանի իշխանությունների քննադատներից է: