ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

89

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Խորը անհանգստություն է առաջացնում Հայաստան-Ադրբեջանին պետական սահմանին զարգացումները: Նախքան նոր զոհերի գրանցումը մենք կրկնում ենք զսպվածության, ուժերի բաժանման, սահմանային հարցերում կառուցողական ներգրավվածության կոչը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել կողմերին»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը: