Թուրքիայի 3 պահանջները, որոնց կատարման դեպքում կստանձնի Քաբուլի օդանավակայանի պահպանությունը

124

Հուլիսի 20-ին Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները:

ԱՄՆ-ին ուղղված 3 պահանջներն են.

  1. Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի ԹՀ կողքին:
  2. Լոգիստիկ հնարավորությունները մոբիլիզացնի ԹՀ համար: Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողություն փոխանցիԹՀ-ին:
  3. Խնդիրներ կլինեն ֆինանսական և կառավարման ոլորտում: Այս հարթությունում ևս ԱՄՆ-ն պետք է ԹՀ-ին անհրաժեշտ օգնություն տրամադրի:

Էրդողանը նշել է, որ այս պայմանների ապահովման դեպքում հակված են ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Նա հավելել է, որ բանակցելու են Թալիբանի հետ, որոնք վերջին շրջանում շարունակում են առաջխաղացում գրանցել Աֆղանստանում: