Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցը

177

Հուլիսի 20-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հրատապ հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնությունները»,-ասված Է ՌԴ-ի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: