Մենք պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով. Պուտինը՝ Ալիևին

224

Հուլիսի 20-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին տարածաշրջանային կարգավորման հարցում «փոխզիջումային լուծումներ գտնելու համար»՝ շեշտելով, որ «եթե ուզում ենք կարգավորում, ապա պետք է գնանք փոխզիջումային լուծումներ գտնելու ճանապարհով»: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Անշուշտ, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորումը: Գիտեմ, որ դուք, բնականաբար, շատ մեծ ուշադրություն և կարևորություն եք տալիս այդ հարցին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են, բայց եթե մենք ուզում ենք կարգավորում, իսկ մենք բոլորս էլ ուզում ենք դա, ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ այժմ մեզ հաջողվել է դա անել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,-ասել է Ռուսաստանի նախագահը: