Պեսկով. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրականացման գործընթացը «վատ չի ընթանում»

888

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրականացման գործընթացը «վատ չի ընթանում»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռանդուն մասնակցությամբ:

Պեսկովի խոսքով, Պուտինը մշտական կապի մեջ մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանը կողջունի ԼՂ բանակցությունների շուրջ ԵՄ-ի միջնորդական ջանքերը, եթե դրանք կօգնեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացմանը: