Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Սիրիայի քրդերի հետ

98

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը «Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» ներկայացուցիչների հետ, որոնք, ըստ թուրքական կողմի, գտնվում են «ահաբեկչկական» «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղի PYD/YPG-ի ազդեցության տակ:

«Հակառակ մեր բոլոր հորդորներին՝ պառակտող օրակարգ ունեցող և ձեռքերն արյունոտ այս կազմակերպության հետ Ֆրանսիայի հարաբերությունները վնաս են հասցնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության պահպանմանը և տարածաշրջանի կայունության ապահովման ջանքերին:

Ֆրանսիայի և միջազգային հանրությանը հիշեցնում ենք, որ նշյալ կազմակերպությունը վերջին շրջանում արյան մեջ ճնշում է կազմակերպությանը անդամակցել չցանկացող երիտասարդների խաղաղ ցույցերը, ռմբակոծում է քաղաքացիական օբյեկտներ, ինչպիսին Աֆրինի հիվանդանոցն է, հարձակվում է Սիրիայի խաղաղ բնակչության, այդ թվում երեխաների վրա, սպանում է կալանավորներին՝ կտտանքների ենթարկելով:

Մեկ անգամ ևս կրկնում ենք, որ Թուրքիան ամեն տեղ շարունակելու է իր պայքարն այս ահաբեկչական կազմակերպության և նրա ճյուղավորումների դեմ»,-նշել է Բիլգիչը