ԱՄՆ-ը և Իրաքը շուտով կհայտնեն ամերիկյան զորքերի դուրսբերման մասին

239

ԱՄՆ և Իրաքի իշխանությունները մտադիր են հայտարարությամբ հանդես գալ, որով կհայտնեն մինչև ընթացիկ տարեվերջ Իրաքից ամերիկյան ռազմական հատվածի դուրսբերման մասին:

Ամերիկացի և իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարության մեջ միաժամանակ նշվում է, որ Իրաքին դեռ անհրաժեշտ է ամերիկյան ուժերի մի մասը:

Մեկնաբանելով այս լուրերը՝ Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնը նշել է, որ ամերիկյան ուժերն անհրաժեշտ են հետախուզության բնագավառում՝ օդից աջակցելու համար, անհրաժեշտ են նաև ռազմական ենթակառուցվածքներ: