Թունիսի ԱԺ խոսնակը նախագահին մեղադրել է հակասահմանադրական գործողությունների մեջ

678

Թունիսի խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների ասմբլեայի նախագահ, «Ալ-Նահդա» կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գանուշին երկրի նախագահ Կաիս Սաիդին մեղադրել է գործողությունների մեջ, որոնք դեմ են երկրի սահմանադրությանը:

Սաիդն ավելի վաղ հայտնել էր ԺՆԱ-ի գործունեությունը դադարեցնելու և բոլոր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Բացի այդ, երկրի ղեկավարը հայտնել էր, որ մոտ ժամանակներս տեղի կունենա վարչապետ Հաշիմ Մաշիշի հրաժարականը, իսկ կառավարությունն այդ ընթացքում կգլխավորի այլ պաշտոնյա:

Գանուշի խոսքով, նախագահը «հանդես է եկել հեղափոխության և սահմանադրության դեմ»: «Մենք գտնում ենք, որ իշխանության ինստիտուտները կշարունակեն մնալ իրենց տեղում, իսկ «Ալ-Նահդա» կուսակցության կողմնակիցներն ու Թունիսի ժողովուրդը կպաշտպանի հեղափոխությունը»,-ասել է Գանուշը:

Նշենք, որ Սաիդը նման որոշում ընդունվեցին այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում տեղի ունեցան ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին ցրել խորհրդարանը, փոխել քաղաքական ռեժիմը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են համաճարակային և հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման համար:

Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թունիսի համանուն մայրաքաղաքում հուլիսի 26-ին մտել են կառավարական զորքեր: