Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2021 զորավարժությունները

336

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ 12 պետությունների, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի մասնակցությամբ Agile Spirit 2021 զորավարժությունները:

Զորավարժության մասնակցելու են 2500 զինվորականներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից 1500-ը վրացի զինվորականաներ են:

Տասներորդ «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու տակ կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:

Հիշեցնենք, որ  ՀՀ պաշտպանության նախարարությունից Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էին, որ այս տարի ևս հայ զինծառայողները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին