Իրանի նախագահ. «Երկիրը գտնվում է պատերազմական պայմաններում»

707

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 30-ին նավթաքիմիական արդյունաբերության օրվա առթիվ ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով իր նախընտրական խոստումներին, նշել է. «Շատերը քննադատում են կառավարությանը՝ նշելով, թե ինչո՞ւ այս կամ այն նախընտրական խոստումը չի կատարվել: Սովորական իրադրությունը տարբերվում է պատերազմական պայմաններից: Մենք այդ խոստումները տվել ենք խաղաղ պայմաններում իրագործելու համար, այսօր երկիրը գտնվում է պատերազմական պայմաններում: Ընդ որում, պատերազմական իրադրությունը մեր պատճառով չի առաջացել, այն մենք չեն ընտրել»:
Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն անցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով: