ԱՄՆ-ը ռազմական առաքելությունն Իրաքում կավարտի մինչև դեկտեմբերի 31-ը

208

ԱՄՆ-ը մտադիր է ավարտել իր ռազմական առաքելությունը Իրաքում 2021թ. դեկտեմբերի 31-ին, սակայն շարունակելու է աջակցել տեղի անվտանգության ուժերին, ինչպես նաև քրդական զինված կազմավորումներին՝ փեշմերգաներին: Այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 26-ին ռազմավարական երկխոսության արդյունքներից հետո:

«Պատվիրակությունները ընդգծել են, որ ԱՄՆ-ի և կոալիցիայի կողմից օգտագործվող բազաները իրաքյան են և գործելու են այդ երկրի օրենքներին համապատասխան: Դրանք ԱՄՆ-ի կամ կոալիցիայի բազաները չեն, միջազգային ռազմական առաքելությունն այնտեղ է՝ ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի կառավարությանը աջակցելու համար»,-ասված է Պետքարտուղարության մամլո ծառայության տարածած տեքստում:

Հայտարարության մեջ միաժամանակ նշվել է, որ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամբողջովին վերափոխվելու է, և կողմերը կենտրոնանալու են իրաքյան ուժերի վերապատրաստման, խորհրդատվության, ուսուցման, հետախուզական տվյալների փոխանակման վրա, իսկ մինչև 2021թ դեկտեմբերի 31-ը ռազմական առաքելություններում ընդգրկված ամերիկյան ուժեր Իրաքում չեն լինի:

Հիշեցնենք, որ Իրաքում մարտական առաքելություն են իրականացնում 2500 ամերիկացի զինվորականներ, որոնք Իրաքում են գտնում ավելի քան 18 տարի: