Դեր Զորի եկեղեցու համալիրն ամբողջությամբ պայթեցվել է

123

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության հեռուստալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով Դեր Զորի եկեղեցու համալիրը՝ իր նախկին և ներկա վիճակով:

«Հստակ տեղեկության համաձայն՝ համալիրը քանդված է այնտեղ տեղադրված զանազան ռումբերի պայթյունների արդյունքում:

Հայտնենք, որ Դեր Զորի համալիրը բաղկացած էր եկեղեցուց, թանգարանից, մատենադարանից, համագումարների հատուկ սրահից և այլ հարակից բաժիններից:

Երբ շրջանում ստեղծվի ապահով վիճակ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն անմիջապես կայցելի Դեր Զոր»,-ասված է CiliciaTv-ի հաղորդագրության մեջ: