Ադրբեջանի ՊՆ-ը հայտնում է, որ ընդունել է Հայաստանի հետ սահմանին կրակի դադարեցման մասին Ռուսաստանի առաջարկը

460

Ադրբեջանն ընդունել է Հայաստանի հետ սահմանին Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ից (Երևանի ժամանակով 10։00-ից) կրակի դադարեցման մասին ռուսական կողմի առաջարկը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

«Մենք ընդունել ենք ռուսական կողմի՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին Բաքվի ժամանակով 10.00-ին, կրակի դադարեցման առաջարկը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: